Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Բելգորոդում ուկրաինական ԱԹՍ–ն հարվածել է ավտոմեքենային. վիրավորվել է 3 տղամարդ

Բելգորոդ. Արխիվային լուսանկար
Տուժածներին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքը հարձակվել է Բելգորոդի Շչետինովկայի ճանապարհի երկայնքով ընթացող մարդատար մեքենայի վրա, կան վիրավորներ, հայտնել է Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի մարզի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը Telegram-ի իր ալիքում։
«Բելգորոդի շրջանի Շչետինովկա գյուղում ուկրաինական զինված ուժերի անօդաչու թռչող սարքը հարձակվել է ճանապարհի երկայնքով ընթացող մարդատար մեքենայի վրա»,- նշել է մարզպետը։
Ըստ Գլադկովի՝ տուժածներին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, տղամարդիկ հրաժարվել են հոսպիտալացումից։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը տարբեր եղանակներով, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերով, պարբերաբար գնդակոծում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի շրջանները։