32-ամյա արմավիրցու ավտոմեքենայում 25 փաթեթ թմրամիջոց է հայտնաբերվել. նա կալանավորվել է

Տղամարդը փաթեթեները ինքնակամ հանձնել է իրավապահներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik․ Հայաստանում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով 32-ամյա տղամարդ է կալանավորվել, նրա մեքենայում 25 փաթեթ թմրամիջոց է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողները հուլիսի 27-ին Երևանի Արղության փողոցում կանգնեցրել են «Օպել» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը ցուցաբերել է կասկածելի վարքագիծ և փորձել է կպչուն ժապավենով փաթեթները թաքցնել մեքենայում։
Նա ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով տեղափոխվել է ոստիկանության բաժին:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է վարորդի ինքնությունը, նա Արմավիր քաղաքի 32-ամյա բնակիչ է: Տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է, նախնական տվյալներով, 0.89 գրամ քաշով 2 փաթեթ՝ սպիտակ բյուրեղանման զանգվածով:
«Տղամարդն իրավապահներին հայտնել է, որ իր մոտ դանակ կա, իսկ ձերբակալման ընթացքում նետել է իր մոտ պահվող երեք փաթեթները և բջջային հեռախոսը»,- տեղեկացնում են ՔԿ-ից:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նախաքննության ընթացքում «Օպել» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է ընդհանուր 2.85գ. քաշով 3 փաթեթ: Դեպքի վայրի զննության ընթացքում տղամարդը ավտոմեքենայի միջից ինքնակամ ներկայացրել է փաթեթավորված թվով 25 փաթեթ՝ ընդհանուր շուրջ 22գ. նախնական քաշով, ինչպես նաև մոխրացած հետքերով կաթուցիչ և 1.15գ. ընդհանուր կշռով կանաչավուն զանգված:
Նշանակվել է դատաքիմիական և դատաբուսաբանական համալիր փորձաքննություն։ Փաթեթների մեծ մասում մետամֆետամին տեսակի թմրամիջոց է եղել: Փորձաքննության ներկայացված մյուս փաթեթների եզրակացությունը դեռևս չի ստացվել:
32-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ձեռք բերելը և պահելը):
Խափանման միջոց է ընտրվել կալանքը:
2024–ին համացանցի միջոցով թմրամիջոցների շրջանառության 147 դեպք է գրանցվել. ի՞նչ է առաջարկում ՆԳՆ–ն