Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինայում շուրջ 3,8 հազար բանտարկյալ է ազատ արձակվել բանակում ծառայելու համար. Guardian

Հանցագործների մոբիլիզացիայի մասին օրենքի գործողության սկզբից ի վեր Ուկրաինայի զինված ուժերին անդամակցելու հայտ է ներկայացրել շուրջ 5 հազար բանտարկյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի — Sputnik. Շուրջ3,8 հազար ուկրաինացի բանտարկյալներ վաղաժամկետ ազատ են արձակվել Ուկրաինայում հավանության արժանացած զորահավաքի մասին օրենքի շրջանակներում, որպեսզի լրացնեն Ուկրաինայի զինված ուժերի շարքերում առկա բացերը, գրում է Guardian թերթը:
Ինչպես նշում է հրատարակությունը՝ վկայակոչելով Ուկրաինայի արդարադատության նախարարությունը, Ուկրաինայի զինված ուժերին անդամակցելու հետաքրքրություն են հայտնել 5,9 հազար կալանավորներ, սակայն նրանցից մի քանիսին մերժել են առողջական վիճակի պատճառով:
Ավելի վաղ բրիտանական Financial Times թերթը, վկայակոչելով Ուկրաինայի արդարադատության նախարար Դենիս Մալյուսկային, հայտնել էր, որ Ուկրաինայի իշխանությունները հույս ունեն զինված ուժերի շարքերում ներգրավել շուրջ 15 հազար դատապարտյալի:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին օրինագիծ է ստորագրել ազատազրկման վայրերում պատիժ կրող հանցագործներին մոբիլիզացնելու մասին։ Ուկրաինայի արդարադատության փոխնախարար Ելենա Վիսոցկայան մայիսի 30-ին հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերում ծառայելու ցանկություն է հայտնել շուրջ 4 հազար բանտարկյալ: Նույն ժամանակ՝ մայիսի վերջին, Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակից հայտնել էին, որ երկրի զինված ուժերի արդեն միացել են գրեթե800 դատապարտյալներ։
ՀՕՊ-ը մեկ գիշերվա ընթացքում 8 ԱԹՍ է խոցել Բելգորոդի շրջանի և Սև ծովի վրա. ՌԴ ՊՆ
Ընդ որում, հունիսի կեսերին CNN հեռուստաալիքը, վկայակոչելով Ուկրաինայի արդարադատության նախարար Դենիս Մալյուսկային, հայտնել էր, որ երկրի զինված ուժերի շարքերը մոբիլիզացված ուկրաինացի բանտարկյալների առաջին խումբն արդեն նախապատրաստություն է անցնում, իսկ օրենքի գործողության սկզբից Ուկրաինայի զինված ուժերին անդամակցելու հայտ է ներկայացրել մոտ 5 հազար բանտարկյալ, գրեթե 2 հազարը բժշկական հանձնաժողով է անցել և դատարանի կողմից ազատ է արձակվել զորահավաքի համար: