Թեհրանի և Եվրոպայի հարաբերություններում սառնությունը սխալ հաշվարկների արդյունք է․ Քանանի

Եվրոպայի հայացքների անկախությունը կարող էր բարելավել Թեհրանի հետ նրա հարաբերությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի - Sputnik. Իրանի և Եվրոպայի հարաբերություններում սառնությունը ԱՄՆ-ի ճնշմանը ենթարկվող եվրոպական կողմի սխալ հաշվարկների արդյունք է։Այս մասին ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Our News գործակալությանը։

«Հարաբերությունների սառնությունը, այլ կերպ ասած՝ երկկողմ հարաբերություններում առկա ներուժի պատշաճ չօգտագործումը ոչ թե Իրանի մոտեցման արդյունք է, այլ Եվրոպայի սխալ հաշվարկների կամ ԱՄՆ կառավարության սխալ քաղաքականության ճնշմանը ենթարկվելու արդյունք», - ասել է Քանանին։

Նա ընդգծել է, որ եթե Եվրոպան անկախ հայացքներ ունենա և Իրանի հետ հարաբերություններում կենտրոնանա իր ազգային շահերի վրա, ապա Թեհրանի և եվրոպական երկրների միջև հարաբերությունները կբարելավվեն: