Սպանության գործով կալանավորվել է քրեական հեղինակություն «Նորատուսցի Ալիկի» եղբորորդին. ԶԼՄ

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի - Sputnik. Դատարանը կալանավորել է քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանի (Նորատուսցի Ալիկ) եղբորորդի Լևոն Բանդուրյանին և նրա հետ ևս մեկ անձի, որոնք ըստ նախաքննական մարմնի՝ կյանքից զրկել են Սևանի ավագանու անդամ Արսեն Աֆիյանին։
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի երեկոյան Սևանա լճի Բեստ Western Bohemian Resort հանգստյան գոտում կենցաղային հողի վրա տեղի ունեցած վիճաբանության հետևանքով մեկ մարդ սպանվել է, երկուսը ՝ վիրավորվել: Մահացածը Սևան քաղաքի ավագանու անդամ Արսեն Աֆիյանն էր։