Ռուս-վրացական սահմանը հատելուն մոտ 2500 բեռնատար է սպասում

Հուլիսի 18-ին սահմանով անցնելու սպասող բեռնատարներից հերթը կազմել է 1,9 հազար միավոր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի - Sputnik. Մոտ 2,5 հազար բեռնատար ավտոմեքենա սպասում է ռուս-վրացական սահմանն անցնելուն «Վերին Լարս» անցակետի մոտ, հաղորդում է Հյուսիսային Օսիայի ճանապարհային երթեւեկության կազմակերպման կենտրոնը։
Այսօր առավոտվա տվյալներով՝ Վրաստան երթևեկելու համար էլեկտրոնային հերթում գրանցված է 2 հազար 465 բեռնատար: Հուլիսի 18-ին սահմանով անցնելու սպասող բեռնատարներից հերթը կազմել է 1,9 հազար միավոր։
Ավելի վաղ հանրապետությունում բարձր պատրաստության ռեժիմ էր սահմանվել պետական սահմանին տարանցիկ ավտոտրանսպորտի կուտակման պատճառով: Դրա շրջանակներում բեռնատարների մուտքը տարածաշրջան սահմանափակվելէ մինչև կայանատեղիների ազատումը։
Ռազմավիրական ճանապարհն անցնում է բարձրլեռնային գոտում և ներկայումս Ռուսաստանը Վրաստանի և Հայաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհն է: