ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Եվրոպական միությանը և անդամ երկրներին շնորհակալություն է հայտնել Եվրոպական խաղաղության գործիքակազմի շրջանակում Հայաստանին աջակցություն տրամադրելու մասին որոշման համար:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԵՄ-ն Հայաստանին 10 մլն եվրոյի չափով օգնություն է տրամադրել վրաններ գնելու համար։
«Համագործակցության այս արդյունքը, որ հիմնված է Հայաստանի և ԵՄ միջև փոխադարձ վստահության և ընդհանուր շահերի վրա, նպատակ է հետապնդում ամրապնդելու ՀՀ պաշտպանական կարողությունները»,– գրել է Պապիկյանը X սոցիալական ցանցում:
Նա վստահություն է հայտնել, որ սա նոր լիցք կհաղորդի ԵՄ անդամ հանդիսացող գործընկեր երկրների հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափով համագործակցության սերտացմանը:
Հիշեցնենք` գնումների ֆինանսավորումը կիրականացվի Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով։