ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի-Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Բաքվում պահվող հայ գերիներին, այդ թվում՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներին։
Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Այցի ընթացքում նրանց հնարավորություն է ընձեռվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ։
Նշենք, որ վերջին անգամ կազմակերպության ներկայացուցիչները Բաքվում պահվող անձանց հետ հանդիպել են այս տարվա հունիսի վերջին։
Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ը հայտնվել են այնտեղ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո: Նրանց թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները։