Խոսքն ինչ-որ թղթի ստորագրման մասին է, որը, այդ ձեռնածության հեղինակների մտահղացմամբ, պետք է ամրագրի Երևանի և Բաքվի միջև փոխհարաբերությունների հիմքերը՝ մինչև այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» ստորագրումը։
Ես հիմա չեմ խոսում պաշտոնական Երևանի երկչոտ լռության մասին, երբ Բաքուն, օգտվելով «գառների լռությունից», իրեն, ըստ էութան, կռվարար խուլիգանի նման է պահում` ուղիղ սպառնալիքներ հնչեցնելով ու շանտաժ անելով։
Այստեղ շատ ավելի կարևոր է հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում «մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը սկզբունքների համաձայնեցման մասին» Բաքվի առաջարկը։
Ըստ էության, եթե նույնիսկայդ փաստաթուղթը ստորագրվի, ապա այն ոչ մի իրավաբանականկամ իրավական արժեք իրենից չիներկայացնի, քանի որառանց իրավաբանորեն հիմնավորված, Հայաստանի խորհրդարանի կողմից վավերացված խաղաղության պայմանագրի, ցանկացածայլ թուղթ կլինի ընդամենը «Ֆիլկայի խնդրագիր» (ռուսերենով տարածված արտահայտություն, որը վերագրվում է Իվան Ահեղ թագավորի ժամանակաշրջանի միտրոպոլիտ Ֆիլիպ II-ին և նշանակում է անգրագետ և իրավական որևէ ուժ չունեցող փաստաթուղթ՝ կազմված անգրագետ մարդու կողմից. խմբ․):
Ինչու է դա պետք ադրբեջանցի օկուպանտներին և նրանց հայ գործընկերներին։
Ադրբեջանը «խաղաղասեր երկրի» իր միջազգային կարգավիճակը բարձրացնելու նպատակով պետք է կազմակերպի ինչ-որ «խաղաղասիրական ֆարս», քանի որ ադրբեջանական իշխանական վերնախավի զավթողական բնազդները մի փոքր փչացնում են հավաքական Արևմուտքի հետ բարեկամության և եղբայրության, այդ թվում` Եվրոպային գազ վաճառելու կամ ամերիկացիների համար հակաիրանական պլացդարմ ձևավորելու համար բարենպաստ ֆոնը։
Բայց ամենից շատ նման փաստաթուղթ է պետք Փաշինյանի իշխանությանը։
Ինչո՞ւ։ Ամեն ինչ պարզ է..․
44-օրյա պատերազմից, Արցախի անկումից, Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիայի թողտվությունից հետո այս ամենը փաշինյանական իշխանությունը հիմնավորում էր զիջումների միջոցով խաղաղության հասնելու անհրաժեշտությամբ։
Սակայն հասարակ մարդու աչքում ստացվում է այնպիսի պատկեր, որ երկիրն անընդհատզիջումների է գնում և փոխարենը ոչինչ չի ստանում։Իսկ Ադրբեջանի հետ ինչ-որ «Ֆիլկայի նամակի» ստորագրումը, որպես «զիջումների ենք գնում, որ խաղաղություն լինի» թեզի հաստատում, կօգնի իշխանություններին նորից պտտեցնել մանիպուլյացիաների թափանիվը՝ ամենուր աղաղակելով՝ «տեսա՞ք` մենք վերջապես ստորագրեցինք»։
Իսկ այն մասին, որ փաստաթղթի ստորագրումը, ըստ վերը նշված ձևաչափի, ոչ մի ընդհանուր բան չունի խաղաղության հետ, իշխանությունները համեստորեն կլռեն։