Հայ շախմատիստները ոսկե մեդալներ են շահել միջազգային մրցաշարում

Տարբեր տարիքային ու վարկանշային խմբերում ոսկե մեդալներ են նվաճել 4 հայ շախմատիստ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի — Sputnik. ՖԻԴԵ-ի վարպետ Էրիկ Գասպարյանը (վարկանիշը՝ 2415) դարձել է «17th Poti International Chess Festival Nana Aleksandria Cup - 2024» միջազգային մրցաշարի կայծակնային շախմատի հաղթող: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Էրիկը 9 հնարավորից վաստակել է 8 միավոր։
Գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը, 7.5 միավորով զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:
Նույն մրցաշարի մինչև 2000 վարկանիշ ունեցողների պայքարում առաջին հորիզոնական է զբաղեցրել Սարգիս Նիազյանը։
Առաջին հորիզոնականն է զբաղեցրել նաև Վլադիմիր Շահինյանը` մինչև 16 տարեկան պատանիների պայքարում։
Իսկ մինչև 1700 վարկանիշ ունեցողների պայքարում 6 միավորով 1-ին հորիզոնականը զբաղեցրել է Արայիկ Յավրյանը: