Հայ դպրոցականները 5 բրոնզե մեդալ են նվաճել մաթեմատիկայի 65-րդ միջազգային օլիմպիադայում

Հայ դպրոցականները 5 բրոնզե մեդալ են նվաճել մաթեմատիկայի 65-րդ միջազգային օլիմպիադայում
Թիմային հաշվարկում ՀՀ թիմը զբաղեցրել է 38-րդ հորիզոնականը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Հայաստանի թիմը 5 բրոնզե մեդալ և 1 գովասանագիր է նվաճել Մեծ Բրիտանիայի Բաթ քաղաքում հուլիսի 11-22-ն անցկացված «Մաթեմատիկա» առարկայի 65-րդ միջազգային օլիմպիադայում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Օլիմպիադային, որն անցկացվել է երկու տեսական փուլերով, մասնակցել է 108 երկրի 609 աշակերտ։
Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Վահան Բաղդասարյանը, Կամո Միրաքյանն ու Արեգ Մկրտչյանը, «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ Աղասի Դարբինյանը և նույն հաստատության 12-րդ դասարանի սան Հայկ Անդրիասյանն արժանացել են բրոնզե մեդալների, իսկ ֆիզմաթ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Միքայել Գալստյանը՝ գովասանագրի։ Թիմային հաշվարկում ՀՀ թիմը զբաղեցրել է 38-րդ հորիզոնականը։
Հայաստանի թիմը ղեկավարել են Սմբատ Գոգյանը («Քառակուսի» կրթական հիմնադրամ) և Գրիգոր Քերոբյանը («Վորլդքվանտ» ՍՊԸ)։
Մաթեմատիկայի 64-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմն արժանացել էր 2 արծաթե և 3 բրոնզե մեդալների։
Հայաստանի թիմը 2 բրոնզե մեդալ է նվաճել Կենսաբանության 35-րդ միջազգային օլիմպիադայում