ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի - Sputnik. Գյումրիում կնոջ են սպանել ու մարմինը փորձել են տեղափոխել ճամփորդական պայուսակով, հայտնում է «Ժողովուրդը»։
Հուլիսի 21-ին իրավապահներին է ահազանգել Գ. Հ-ն և հայտնել է, որ առավոտյան վերադառնալով ՌԴ-ից՝ տանը հայտնաբերել է քրոջ դիակը։ Իրավապահները տան հյուրասենյակի հատակին հայտնաբերել են Վ.Հ-ի նեխած դիակը, ով 2024 թ. փետրվարի 8-ից ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից որոնվում էր որպես հարազատների հետ կապը կորցրած անձ։
Ոստիկանները Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղում հայտնաբերել և ժ.01.40-ին սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել ու բաժին են տեղափոխել Վ.Պ-ին։ Վերջինս խոստովանել է, որ 2023թ. ապրիլի վերջ-մայիսի սկզբներին, գտնվելով Վ.Հ-ի տանը, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ձեռքերով մի քանի անգամ հարվածել է նրա դեմքին։
Առավոտյան 6-ին արթնանալով նկատել է, որ Վ.Հ-ն մահացել է և փորձել է նրան տեղավորել ճամփորդական պայուսակի մեջ ու տեղափոխել այլ վայր, սակայն չկարողանալով տեղավորել՝ Վ․Հ-ի վրա գցել է վերմակ և հեռացել է։
Նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության հատկանիշներով։