ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկին

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն արդեն մեկնաբանել է որոշումը՝ այն անվանելով «կարևոր հանգրվան և խորացող գործընկերություն»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի - Sputnik. ԵՄ երկրների ԱԳ նախարարները հավանություն են տվել Հայաստանի հետ օգնության հատկացմանն ու վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին, հաղորդում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:
ՀՀ արտաքին գործերի նախարար ԱրարատՄիրզոյանն արդեն մեկնաբանել է այդ որոշումը։
«Մենք խորապես ողջունում ենք ԱԳՆ ղեկավարների մակարդակով ընդունված ԵՄ պատմական որոշումները՝ Եվրոպական խաղաղության գործիքի միջոցով աջակցություն ցուցաբերելու և վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու վերաբերյալ», - ՀՀ ԱԳՆ-ում մեջբերել են Միրզոյանի խոսքերը։
Հայաստանի և ԵՄ-ի միջև գործընկերությունը, նրա խոսքով, «խորանում է ընդհանուր արժեքների և սկզբունքների, ինչպես նաև կայունության, խաղաղության և բարօրության հայեցակարգի հիման վրա»:
Հիշեցնենք՝ մարտին ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը հայտարարել էր, որ ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի դյուրացման հարցում էական հետընթաց է տեղի ունեցել։