Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում Վարդավառը նշում են տարին երկու անգամ՝ մեկը՝ բոլորի հետ, մեկն էլ` առանձին՝ հուլիսի 20-ին հաջորդող առաջին կիրակի օրը։ Սա էլ` ոչ բոլոր գյուղերում։
Օրինակ` սահմանամերձ Չինարիում և Այգեձորում Վարդավառը նշվում է օգոստոսի առաջին կիրակի օրը։ Օրը տարբեր է, բայց տոնի կարևորությունն ու մեծ շուքով նշելու սովորույթը տարածաշրջանի բոլոր գյուղերին է հատուկ։ Այստեղ Վարդավառը համեմատում են Նոր տարվա հետ ու ասում՝ այս մեկին ավելի մեծ շուքով են պատրաստվում ու սպասում։ Հատուկ այս օրվա առթիվ անգամ գյուղից դուրս ապրողներն են գալիս։
Sputnik Արմենիայի թիմն այս տարի մասնակցել է Չինչին գյուղում անցկացված Վարդավառին։ Տոնի ամենագունեղ, կոլորիտային դրվագները՝ մեր ֆոտոշարքում։