ՌԴ-ն կշարունակի աջակցել Սիրիային ինքնիշխանության պահպանման հարցում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը
ՌԴ նախագահն ընդգծել է, որ ռուս-սիրիական կապերի ողջ համալիրի հետագա զարգացումը լիովին համապատասխանում է երկու ժողովուրդների շահերին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի — Sputnik. Ռուսաստանը մշտապես կաջակցի Սիրիային ինքնիշխանության և անվտանգության ապահովման ձգտումներում։ Այս մասին ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական հեռագրում՝ ուղղված Սիրիայի նախագահ Բաշար Ասադին՝ երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 80-ամյակի կապակցությամբ:
«Հարգելի՛ պարոն նախագահ, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 80-ամյակի կապակցությամբ: Անցած տասնամյակների ընթացքում Մոսկվան և Դամասկոսը ամենատարբեր ոլորտներում կուտակել են երկկողմ համագործակցության մեծ փորձ, համատեղ ջանքերով զգալի հաջողություններ են գրանցվել սիրիական հողում միջազգային ահաբեկչության ուժերի դեմ պայքարում», – ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հրապարակած հեռագրում:
Պուտինը նշել է, որ ռուս-սիրիական կապերի ամբողջ համալիրի հետագա զարգացումը լիովին համապատասխանում է երկու ժողովուրդների շահերին, ընթանում է տարածաշրջանային և միջազգային մակարդակներում խաղաղության և կայունության ամրապնդման ուղղությամբ:
Ռուսաստանի նախագահը սիրիացի գործընկերոջը մաղթել է առողջություն և հաջողություններ, իսկ Սիրիայի բոլոր քաղաքացիներին՝ բարեկեցություն և բարգավաճում: