Հույն սահմանապահ է վիրավորվել Թուրքիայի հետ սահմանին միջադեպի հետևանքով

Թուրք–հունական սահման. Արխիվային լուսանկար
Միջադեպը տեղի է ունեցել պարեկության ժամանակ, երբ սահմանապահները փորձել են կանխել միգրանտների անօրինական մուտքը երկիր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի - Sputnik. Հույն սահմանապահ է վիրավորվել Թուրքիայի հետ սահմանին տեղի ունեցած միջադեպի հետևանքով։ Այս մասին հայտնում է Greekcitytimes–ը։
56-ամյա սահմանապահը վիրավորվել է կրակոցից, ենթադրաբար թուրքական Սուֆլի քաղաքի շրջանում:
Միջադեպը տեղի է ունեցել ժամը 18:20-ի սահմաններում, երբ սահմանապահները պարեկություն էին իրականացնում` կանխելու համար Թուրքիայից միգրանտների անօրինական մուտքը Հունաստան:
Հունաստանի ոստիկանության տվյալներով՝ վիրավոր սահմանապահը որովայնի ստորին հատվածում հրազենային թափանցող վնասվածք է ստացել։ Նրան արագ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ վիրահատել են, և այժմ նրա վիճակը կայուն է։
Հունաստանի ոստիկանությունը հետաքննություն է սկսել։ Նախնական տվյալներով ՝ կրակողը եղել է սահմանը հատել փորձող միգրանտը։