ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. 3 մարդ է զոհվել, ևս յոթը վիրավորվել են Ֆիլադելֆիայում (ԱՄՆ) երեկույթի ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով, որին առնվազն հարյուր մարդ է մասնակցել, հայտնում է NBC News հեռուստաալիքի տեղական մասնաճյուղը՝ վկայակոչելով ոստիկանությանը։
«Կիրակի վաղ առավոտյան արևմտյան Ֆիլադելֆիայում տեղի ունեցած զանգվածային հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն երեք մարդ, ևս 7-ը վիրավորվել են։ Միջադեպը տեղի է ունեցել երեկույթի ժամանակ, որին մասնակցել է 100-ից 150 մարդ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ կրակոցների հետևանքով մահացած երեք տղամարդկանցից մեկը մահացել է դեպքի վայրում, մյուսը՝ հիվանդանոցում, երրորդ զոհի մասին դեռ մանրամասն տեղեկություն չկա։
Ոստիկանությունը կարծում է, որ հարձակման թիրախը, ամենայն հավանականությամբ, եղել է 33-ամյա մի տղամարդ, որը մահացել է դեպքի վայրում՝ շատ մոտ տարածությունից կրակելուց հետո:
Ենթադրվում է, որ կրակողները մի քանիսն են եղել։ Հրաձգության վայրում սպաները հայտնաբերել են նաև 25-ից 30 պարկուճ և մեկ հրազեն: