ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի — Sputnik. Ռուսական ՀՕՊ-ի հերթապահ միջոցները գիշերը երեք ուկրաինական անօդաչու թռչող սարք են ոչնչացրել Բելգորոդի շրջանում և ևս հինգը որսացել Սև ծովի վրա, հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից:
«Անցած գիշերվա ընթացքում կանխվել են Կիևի ռեժիմի՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ օդային տիպի անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ ահաբեկչական հարձակումներ իրականացնելու փորձերը։ ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով երեք ԱԹՍ ոչնչացվել է Բելգորոդի մարզի տարածքում, ևս հինգ ԱԹՍ բռնել են Սև ծովի ջրատարածքում», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի շրջանները:
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022-ի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է այն մարդկանց պաշտպանությունը, որոնք ութ տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից: Դրա համար, նրա խոսքով, նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի «խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների» համար: Ի պատասխան՝ Արևմուտքի երկրները լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։