ՀՀ ԶՈւ–ն չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ–ն հերքում է

ՀՀ ՊՆ
Ադրբեջանական կողմը կրկին ապատեղակատվություն է տարածել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի - Sputnik. ՀՀ ԶՈւ–ն չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական կողմի այսօր առավոտ տարածած հաղորդագրությունը։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հուլիսի 20-ին՝ ժամը 22։10-ին, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ հուլիսի 20-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ հայկական կողմն առաջարկել է առաջնորդների հանդիպում անցկացնել Օքսֆորդում, սակայն Բաքուն մերժել է առաջարկը: Նախքան այդ Ադրբեջանն էր հայկական կողմին մեղադրել հանդիպումից հրաժարվելու մեջ։