Գորիսի օդանավակայանի վերագործարկման վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել

Գորիսի օդանավակայանը
Սյունիքի օդանավակայանը վերականգնելու պլանների մասին ՀՀ իշխանությունները հայտարարել էին դեռևս 2023 թվականի սեպտեմբերին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի - Sputnik. Գորիսի օդանավակայանի վերագործարկման վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունից։
Գորիսի օդանավակայանը
Հիշեցնենք, որ 2023թ.–ի նոյեմբերին նախարարությունից Sputnik Արմենիային հայտնել էին, որ ՏԿԵՆ–ը նախնական ուսումնասիրություններ է իրականացնում Գորիսի օդանավակայանի վերագործարկման համար։
Ավելի վաղ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտարարել էր, որ իշխանությունները մտադիր են վերականգնել օդանավակայանը:
Նշենք, որ 2023 թ–ի ապրիլի 26–ին 90-ականներից չշահագործվող Կապանի օդանավակայանը սկսեց թռիչքներ ընդունել։