ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի-Sputnik. 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի արևելքում։ Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Նշվում է, որ օջախը գտնվել է 15 կմ խորության վրա, Աֆղանստանի սահմանից ոչ հեռու։
Իրանի խոշոր Բիրջենդ քաղաքը գտնվում է էպիկենտրոնից 131 կմ հեռավորության վրա։