ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Եվրամիության (ԵՄ) մի շարք երկրներ Թուրքիային պատվիրել են անօդաչու թռչող սարքեր արտադրել իրենց համար: Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Մասնավորապես, արևմտյան երկրները մեկը մյուսի հետևից պատվերներ են տալիս, ես չեմ ասի, թե որ երկրներն են, բայց այն, որ ԵՄ երկրները մեզ ԱԹՍ–ների պատվերներ են տալիս, դա նույնպես ուրախացնող է»,- ասել է Էրդողանը։
Նա հիշեցրել է, որ Թուրքիան արդեն ստեղծել է իր արբանյակը և ուղարկել տիեզերք, իսկ այժմ կառուցում է սեփական ինքնաթիռը։