ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի - Sputnik. Չարենցավանում անչափահասների վիճաբանությունը վերածվել է դանակահարության, կա վիրավոր։ Հայտնում է shamshyan.com–ը։
Պարզվել է, որ Չարենցավանի Շահումյան փողոցի 1/5 հասցեում գտնվող գերեզմանաքարերի արտադրամաս են եկել Կոտայքի մարզի բնակիչներ 17-ամյա Գ․ Ե․-ն, 17-ամյա Ռ․ Ա․-ն, 14-ամյա Գ․ Բ․-ն, 15-ամյա Ա․ Ս․-ն, 15-ամյա Է․ Մ․-ն, 14-ամյա Հ․ Ա․-ն, որտեղ անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել Կոտայքի մարզի բնակիչներ 17-ամյա Է․ Մ․-ի, 16-ամյա Խ․ Կ․-ի, 15-ամյա Ա․ Բ․-ի, 17-ամյա Ա․ Բ․-ի, 15-ամյա Է․ Խ․-ի, 16-ամյա Է․ Խ․-ի միջև։
Վիճաբանության ժամանակ Է․ Խ․-ն դանակով հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել Գ․ Ե․-ին:
«Ոստիկանությունը 15-ամյա Ա․ Ս․-ի մոտից հայտնաբերվել է օդաճնշիչ ատրճանակ և ծալովի դանակ»,– գրում է կայքը։
Ավելի ուշ ոստիկանության Չարենցավանի բաժին «Չարենցավան» բժշկական կենտրոնից հայտնել են, որ գյուղերից մեկում իրենց հողամասում վայր ընկնելու հետևանքով «Գլխի գագաթային շրջանի և մեջքի սալջարդ պատռված վերք» ախտորոշմամբ ծնողները բուժօգնության են տեղափոխել Գ․ Ե․-ին: