ԵՐԵՎԱՆ, 21 հուլիս - Sputnik. Թուրքիան անհրաժեշտության դեպքում Հյուսիսային Կիպրոսում ռազմածովային բազաներ և ծովային կառույցներ կհիմնի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է Anadolu պետական գործակալությունը։
Թուրքիայի նախագահն այսօր մասնակցել է «Կիպրոսի խաղաղապահ գործողության» (կղզու հյուսիսային մասի օկուպացիայի տարելիցը-խմբ.) 50 - ամյակին նվիրված միջոցառմանը:
Նշենք, որ այս տարի լրանում է Հյուսիսային Կիպրոսի օկուպացիայի 50-ամյակը։ Թուրքական ներխուժումը Կիպրոս սկսվել է 1974 թվականի հուլիսի 20-ին և ավարտվել 1974 թվականի օգոստոսի 18-ին՝ Կիպրոսի պետական հեղաշրջմամբ և կղզու 40 %-ի թուրքական զորքերի կողմից գրավմամբ։