Ադրբեջանը վիզա չի տրամադրել Իրանի կանանց բասկետբոլի հավաքականի անդամներին

Իրանի կանանց բասկետբոլի հավաքական. Արխիվային լուսանկար
Այսպիսով` հավաքականը դուրս է մնացել մրցաշարից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի - Sputnik. Ադրբեջանը Իրանի կանանց բասկետբոլի հավաքականի անդամներին վիզա չի տրամադրել, ինչի հետևանքով նրանք չեն կարողացել մասնակցել բասկետբոլի 3x3 կանանց միջազգային մրցաշարին (FIBA 3x3): Այս մասին հայտնում է mehrnews–ը։
Հուլիսի 20-ին Իրանի հավաքականը պետք է հանդիպեր գերմանական Düsseldorf ZOOS թիմի հետ, սակայն հանդիպումը չեղարկել են:
Նշենք, որ FIBA 3x3–ի այս մրցաշրջանը տեղի է ունենում Ադրբեջանի Գուբա քաղաքում:
Մրցաշրջանի առաջին կանգառը եղել է ապրիլի 23-24-ը ԱՄՆ–ում։
Այս մրցաշրջանում կանցկացվի ընդհանուր առմամբ 20 մրցաշար, իսկ ընդհանուր մրցանակային ֆոնդը կկազմի ավելի քան 1,4 միլիոն դոլար։