Պայթյուն է եղել Կապանի լեռնահարստացման կոմբինատի տարածքում. կա զոհ

Պայթյունի հետևանքով մահացել է կոմբինատի պահակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. Sputnik Արմենիայի տեղեկություններով` Սյունիքի մարզում` Կապանի լեռնահարստացման կոմբինատի տարածքում, այսօր տեղի է ունեցել պայթյուն, կա զոհ։
Նշենք, որ տարածքը ՀՀ պաշպանության նախարարությանը պատկանող հրաձգարանի հարակից հատվածում է։
Մեր տեղեկություններով` պայթյունի հետևանքով մահացել է կոմբինատի պահակը։
Կապանում պայթյունից մահացածը 64–ամյա քաղաքացի է. ՆԳՆ