ՀՀ–ն իր զորակցությունն է հայտնում Կիպրոսի Հանրապետությանը` օկուպացիայի 50–ամյակի առիթով

Հունաստանում ՀՀ դեսպանատունը ևս մեկ անգամ վերահաստատում է, որ Հայաստանը հավատարիմ է մնում տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. Հայաստանն իր զորակցությունն է հայտնել Կիպրոսի Հանրապետությանը` մշտապես ու հետևողականորեն նեցուկ լինելով և աջակցելով Կիպրոսին՝ երկրի հարցի արդար և հարատև լուծում գտնելու ջանքերում։ Այս մասին հայտարարություն է տարածել Հունաստանում ՀՀ դեսպանատունը։
«Հայաստանը հավատարիմ է մնում տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը և շարունակելու է աշխատել իր միջազգային գործընկերների հետ՝ դիմակայելու այս մարտահրավերներին»,– ասված է հայտարարության մեջ:
Նշենք, որ այս տարի լրանում է Հյուսիսային Կիպրոսի օկուպացիայի 50-ամյակը։ Թուրքական ներխուժումը Կիպրոս սկսվել է 1974 թվականի հուլիսի 20-ին և ավարտվել 1974 թվականի օգոստոսի 18-ին՝ Կիպրոսի պետական հեղաշրջմամբ և կղզու մոտ 40 %-ի` թուրքական զորքերի կողմից գրավմամբ։
Կիպրոսում ՀՀ–ն դեսպանություն կբացի