ՀՀ ՊՆ–ն հերքում է լրատվամիջոցներում տարածվող լուրը` կապված Կապանի պայթյունի հետ

ՊՆ–ից ընդգծում են, որ դեպքը տեղի է ունեցել հրաձգարանի հարևան տարածքում, և մահացածը քաղաքացիական անձ է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Կապանում գտնվող ՊՆ հրաձգարանի տարածքում պայթյուն չի եղել։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Հայտնել էինք, որ Սյունիքի մարզում` Կապանի լեռնահարստացման կոմբինատի տարածքում, այսօր տեղի է ունեցել պայթյուն, կա զոհ։ Մեր տեղեկություններով` պայթյունի հետևանքով մահացել է կոմբինատի պահակը։ Տարբեր լրատվամիջոցներ, սակայն, գրել էին, որ պայթյունը տեղի է ունեցել ՊՆ հրաձգարանում։
«Մամուլում և սոցիալական ցանցերում տարածվում է «Պայթյուն՝ Կապանում գտնվող ՀՀ ՊՆ-ին պատկանող հրաձգարանում. կա զոհ» վերտառությամբ հրապարակում, որի առնչությամբ հայտնում ենք, որ ՊՆ հրաձգարանի տարածքում նման դեպք չի արձանագրվել»,– ասված է հաղորդագրության մեջ։
ՊՆ–ից ընդգծում են, որ դեպքը տեղի է ունեցել հրաձգարանի հարևան տարածքում, և մահացածը քաղաքացիական անձ է:
Կապանում պայթյունից մահացածը 64–ամյա քաղաքացի է. ՆԳՆ