ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Երեկ՝ հուլիսի 19-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները Վանաձորում իրականացրել են հատուկ օպերացիա։ Կա ձերբակալված։ Այս մասին գրում է shamshyan.com–ը։
Կայքը գրում է` օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձորում հայտնի «Խիմզավոդցի կարատեիստ» Արսենը գտնվում է «Խիմզավոդ» թաղամասի կարատեի մարզադպրոցի մոտ և զենք է կրում։
Ոստիկանները նշված վայրից ՀՀ Քրեական օրենսգրքի 335–րդ հոդվածի հատկանիշներով հանցագործություն կատարելու կասկածով նրան ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Տարոնի բաժին։

Օտարերկրացին կրակել է հերթապահ մասի սեղանի տակ գտնվող «AKM» տեսակի ինքնաձիգով. ՔԿ խոսնակ
Կայքի տեղեկություններով` բերման ենթարկվածը Լոռու մարզի բնակիչ 40-ամյա Արսեն Փերիխանյանն է, որի եղբորը 2023 թվականի նոյեմբերի 28-ին ինքնաձիգով կրակել ու սպանել էին Վանաձոր քաղաքի Տիգրանյան 1 հասցեի մոտ։ Ավտոմեքենայի և եղբոր մարմնի վրա հայտնաբերվել էր կրակոցի բազմաթիվ հետքեր։
Պարզվել է, որ նշված ատրճանակի փամփշտատուփում եղել է 7,65 մմ տրամաչափի 6 հատ փամփուշտներ և ատրճանակի վրա առկա է եղել գրառում։
Դեպքի փաստով ոստիկանության Տարոնի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։