Windows-ի պատճառով խափանվել է Եվրոպայի և ԱՄՆ-ի բանկերի և ավիաընկերությունների աշխատանքը

ԱՄՆ առնվազն չորս ավիաընկերություններ դադարեցրել են թռիչքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Ամբողջ աշխարհում նկատվում է Windows համակարգով աշխատող սարքերի աշխատանքի խափանում։ Ինչպես գրում է Register-ը, դա կապված է տեղեկատվական անվտանգության լուծումների մատակարար CrowdStrike-ի թարմացման սխալի հետ։
Մի շարք երկրներում ինքնաթիռները չեն կարողանում ո՛չ օդ բարձրանալ, ո՛չ վայրէջք կատարել։ Bild թերթը նշում է, որ Բեռլին-Բրանդենբուրգ միջազգային օդանավակայանը (BER) տեխնիկական խնդիրների պատճառով ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը:
Տեխնիկական անսարքության պատճառով սպասարկման ուշացումներ կան։ Նույն տեղեկությունը փոխանցում է իսպանական Aena օպերատորը. երկրի օդանավակայանները բախվել են «համակարգչային համակարգում տեղի ունեցած միջադեպի»: RBB ռադիոկայանի տեղեկատվության համաձայն` կա չհաստատված հաղորդագրություն սերվերի զանգվածային խափանման և վթարային համակարգերի ակտիվացման մասին: Սպասվում է նաև ուղևորների գրանցման հետաձգում՝ տեխնիկական պատճառներով:
«Զվարթնոցը» պարզաբանել է` ինչու են հերթեր գոյանում և վճարովի ծառայություններ առաջարկել
Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ առնվազն չորս ավիաընկերություններ դադարեցրել են թռիչքները տեխնիկական խափանման պատճառով։ United Airlines-ը, Delta Airlines-ը, Allegiant Airlines-ը և Frontier-ը նման որոշում են կայացրել կապի հետ կապված խնդիրների պատճառով:
CNN-ի տվյալներով՝ խափանումը կարող է կապված լինել Microsoft-ի ծրագրային ապահովման աշխատանքի խափանման հետ: Ավստրալական ABC հեռուստաալիքը հայտնել է գլոբալ տեխնիկական խափանման մասին, որը կապված է ամերիկյան ընկերության նոութբուքերի աշխատանքի հետ: Տուժել են կապի օպերատորներ, բանկեր ու ավիաընկերություններ։