ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Եղվարդ քաղաքի մոտակայքում վթարված ԱՆ-2 –ը ուսումնամարզական ինքնաթիռ էր։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
«Հաստատում եմ. վթարված ինքնաթիռը ուսումնամարզական ինքնաթիռ է։ Պաշտպանության նախարարությունը ցավակցում է զոհված օդաչուների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,– նշեց Թորոսյանը։
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր` ժամը 09։30-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի մոտակայքում` «Լճեր» կոչվող տարածքի մոտ, ինքնաթիռ է վթարվել։
Պարզվել է, որ ըստ նախնական տվյալների` վթարվել է ԱՆ-2 ինքնաթիռը, կա 2 զոհ։