Ուժեղ քամուց Երևանում ծառը կոտրվել և ընկել է 77–ամյա քաղաքացու վրա. նա հոսպիտալացվել է

Ուժեղ քամու հետևանքով Երևանի տարբեր վարչական շրջաններում վնասվել են տանիքների ծածկեր, թիթեղներ, տապալվել են ծառեր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Երևանի Արցախի պողոտայի շենքերից մեկի մոտակայքում ուժեղ քամուց ծառը կոտրվել և ընկել է քաղաքացիների վրա։ Տուժած քաղաքացիներից 77–ամյա Ա․ Ա․–ն հոսպիտալացվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգը ստացվել է հուլիսի 18–ին` ժամը 22:19–ին։
Ծառայությունից նշում են նաև, որ հուլիսի 18–ին ժամը 18:30-ից սկսած ուժեղ քամու հետևանքով Երևանի տարբեր վարչական շրջաններում վնասվել են տանիքների ծածկեր, թիթեղներ, տապալվել են ծառեր:
Հորդառատ անձրևից հետո Երևանի փողոցները կրկին «գետերի» են վերածվել։
Փրկարարները սահմանազատել են տարածքները, իրականացրել թիթեղների ապամոտնաժման, ամրացման, տապալված ծառերի մասնատման և հեռացման աշխատանքներ: