Տաքսու վարորդը 1 տարի սեռական շահագործման է ենթարկել Երևանի բնակչուհուն. նա կալանավորվել է

Փողոցում կանգնած կին
41–ամյա տղամարդը կնոջ և նրա երեխաների նկատմամբ պարբերաբար բռնություն է գործադրել և սպառնալիքով նրանից վերցրել մարմնավաճառության արդյունքում աշխատած ամբողջ գումարը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Արագածոտնի մարզի 41–ամյա բնակիչը մեկ տարի շարունակ սեռական շահագործման է ենթարկել Երևանի բնակչուհուն։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Պարզվել է, որ Արագածոտնի մարզի 41–ամյա բնակիչը 2021 թ. տաքսի ծառայություն մատուցելու ընթացքում ծանոթացել է Երևանի բնակչուհու հետ և որոշել է սեռական շահագործման ենթարկել նրան։
«Ծանոթությունից օրեր անց այդ կնոջը սեռական շահագործման վիճակի մեջ դնելու, պահելու և շահագործելու նպատակով առաջարկել է զբաղվել մարմնավաճառությամբ, կինը համաձայնել է»,– ասված է հաղորդագրության մեջ:
2021 թ. հոկտեմբերից մինչև 2022 թ. հոկտեմբերը Երևանի բնակչուհին իր կամ 41–ամյա տղամարդու կողմից վարձակալած բնակարաններում, այնպես էլ տարբեր հյուրանոցային համալիրներում զբաղվել է մարմնավաճառությամբ և օրական աշխատած միջինը 200․000 դրամ գումարը փոխանցել տղամարդուն։
41–ամյա տղամարդը կնոջ, ինչպես նաև նրա երեխաների նկատմամբ պարբերաբար բռնություն է գործադրել և սպառնալիքով նրանից վերցրել մարմնավաճառության արդյունքում աշխատած ամբողջ գումարը։ Սպառնալիքները շարունակվել են նաև այն ժամանակ, երբ կինը հրաժարվել է զբաղվել մարմնավաճառությամբ։
Տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով (անձին սեռական շահագործման ենթարկելը):
Գործով նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։
ՀՀ–ից հավաքագրածներին ԱՄԷ–ում թրաֆիքինգի ենթարկողին 14 տարի անց գտել և կալանավորել են