Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ Յուրյևկա բնակավայրը. ՊՆ

ՌԴ ՊՆ
Պաշտպանական գերատեսչությունը հատուկ գործողության ընթացքի վերաբերյալ նոր տվյալներ է հրապարակել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. «Կենտրոն» զորքերի խմբավորման ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի Յուրյևկա բնակավայրը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
««Կենտրոն» զորախմբի ստորաբաժանումների կողմից ակտիվ գործողությունների արդյունքում ազատագրվել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Յուրյևկա բնակավայրը։ Խոցվել են Ուկրաինայի զինված ուժերի երեք մեքենայացված, երկու մոտոհետևակային, հետևակային և դեսանտագրոհային միավորման կազմավորումներ, ինչպես նաև տարածքային պաշտպանության երկու բրիգադ»,- ասված է նախարարության շաբաթական ամփոփագրում։
Գերատեսչության տվյալներով՝ հետ է մղվել հակառակորդի ստորաբաժանումների 38 հակագրոհ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։