«Microsoft»-ը հայտարարել է, որ վերացրել է գլոբալ խափանման գլխավոր պատճառը

Microsoft
Խափանման ազդեցությունը դեռ նկատվում է որոշ ծառայությունների և հավելվածների աշխատանքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գրանցված գլոբալ խափանման հիմնական պատճառը վերացվել է, սակայն ազդեցությունը դեռ նկատվում է որոշ ծառայությունների և հավելվածների աշխատանքում։ Այս մասին հայտնել են «Microsoft» ընկերությունից։
Հուլիսի 19-ի առավոտյան հայտնի դարձավ, որ ամբողջ աշխարհում խափանվել է «Windows» օպերացիոն համակարգով աշխատող սարքերի և համակարգերի աշխատանքը, ինչը պայմանավորված է «CrowdStrike»-ից եկած անվտանգության տեղադրման թարմացման մեջ տեղի ունեցած սխալի պատճառով:
Գլոբալ խափանումն ամենից շատ ազդել է ԱՄՆ-ի և Ավստրալիայի վրա։ Խնդիրների են բախվել տեղական խոշոր հեռուստատեսային հեռարձակող «ABC News»-ը և բրիտանական «Sky News» հեռուստաալիքը։ Թռիչքները դադարեցրել են «American Airlines»-ը, «United Airlines»-ը, «Delta Airlines»-ը և «Frontier Airlines»-ը: «Turkish Airlines» ավիաընկերությունը նույնպես բողոքել է համակարգերի խափանումներից։
Հայտնի է, որ աշխատանքը սահմանափակել են Սիդնեյի միջազգային օդանավակայանը և Բեռլինի օդանավակայանը: Խնդիրներ են նկատվում Էդինբուրգի օդանավակայանում։ Իսպանիայում օդանավակայանների աշխատանքը տեղափոխել են ձեռքի ռեժիմի։
«Զվարթնոցը» պարզաբանել է` ինչու են հերթեր գոյանում, և վճարովի ծառայություններ է առաջարկել