Եղվարդ քաղաքի մոտակայքում ԱՆ–2 ինքնաթիռ է վթարվել. կա երկու զոհ

Դեպքի մասին քաղաքացուց ահազանգը ՀՀ ՆԳՆ–ն ստացել է այսօր` ժամը 09։30-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի մոտակայքում` «Լճեր» կոչվող տարածքի մոտ, ԱՆ–2 ինքնաթիռ է վթարվել. կա երկու զոհ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Այսօր` ժամը 09։30-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի մոտակայքում` «Լճեր» կոչվող տարածքի մոտ, ինքնաթիռ է վթարվել, հավանաբար կան զոհեր։ Պարզվել է, որ ըստ նախնական տվյալների` վթարվել է ԱՆ-2 ինքնաթիռը, կա 2 զոհ»,– տեղեկացրեց Սարգսյանը։
Նա նշեց, որ դեպքի վայր են մեկնել մարտական հաշվարկներ և օպերատիվ խմբեր։
Կոտայքի մարզում վթարված ԱՆ-2–ը ուսումնամարզական ինքնաթիռ է. ՊՆ
Դեպքի վայրում աշխատանքը համակարգում է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի պարտականությունները ժամանակավոր կատարող, ՓԾ գնդապետ Եգոր Կարապետյանը։