ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Ռուսական ՀՕՊ-ի հերթապահ միջոցները 19 ուկրաինական անօդաչու թռչող սարք են ոչնչացրել Կուրսկի և Բելգորոդի շրջանների, Ղրիմի և Սև ծովի վրա։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
«Անցած գիշերվա ընթացքում Կիևի ռեժիմի կողմից անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ Ռուսաստանի Դաշնության տարածքում օբյեկտների ուղղությամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձի ժամանակ ՀՕՊ – ի հերթապահ միջոցներով ոչնչացվել է 11 ԱԹՍ Կուրսկի և 3 ԱԹՍ Բելգորոդի շրջաններում, ինչպես նաև 5 ԱԹՍ Ղրիմի Հանրապետության տարածքում և Սև ծովի ջրատարածքում», - ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ների միջոցով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի շրջանները: