«Flyone Armenia»-ն վերսկսում է Երևան - Դուբայ - Երևան ուղիղ չվերթերը

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի - Sputnik. «Flyone Armenia» ավիաընկերությունը հոկտեմբերի 27-ից վերսկսում է Երևան - Դուբայ - Երևան երթուղով ուղիղ չվերթերը:
Տեղեկությունը հայտնում են ավիաընկերության ֆեյսբուքյան էջում։
Դրանք «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Դուբայի միջազգային օդանավակայան կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ կիրակի օրերին։