Եղվարդի մոտակայքում ինքնաթիռի կործանման փաստով քրեական գործ է հարուցվել

Ինքնաթիռի կործանման վայրը
Կործանման հետևանքով մահացածներից մեկը սպա է, մյուսը` կուրսանտ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի մոտակայքում ուսումնամարզական ինքնաթիռի կործանման փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգքի 539 հոդվածի 4-րդ մասով` ռազմական թռչող սարքերի թռիչքների, դրանց նախապատրաստման կամ շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ։
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարարության Յակ–52 ինքնաթիռը կործանվել է այսօր` ժամը 09։30-ին։ Կործանման հետևանքով 2 զոհ կա, Sputnik Արմենիայի տեղեկություններով` մեկը կուրսանտ է, մյուսը` սպա։ Սպան կուրսանտի հրահանգիչն է եղել։