Ցուկերբերգը հրաժարվել է ընտրություններից առաջ պաշտպանել Թրամփին կամ Բայդենին. ԶԼՄ

Մարկ Ցուկերբերգը վստահեցնում է, որ սոցիալական ցանցերում մարդիկ չեն ցանկանում քաղաքական թեմաներով շատ նյութեր տեսնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. «Meta»* ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հրաժարվել է ընտրությունների նախաշեմին պաշտպանել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կամ ներկայիս առաջնորդ Ջո Բայդենի թեկնածությունը: Տեղեկությունը հայտնում է «Bloomberg»-ը։
Ցուկերբերգի խոսքով՝ մարդիկ ցանկանում են քաղաքական թեմաներով քիչ նյութեր տեսնել «Meta»–ում: Նա հավելել է, որ ընկերությունն արդեն ավելի քիչ քաղաքական բովանդակություն է առաջարկում իր օգտատերերին:
«Կարծում եմ՝ դուք կտեսնեք, որ մեր ծառայություններն ավելի քիչ դեր կխաղան, քան նախորդ ընտրություններում», - ընդգծել է նա:
ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին:
Օբաման կարծում է, որ Բայդենը պետք է մտածի իր թեկնածության «կենսունակության» մասին
* «Meta Platforms» կորպորացիան Ռուսաստանում ճանաչվել է ծայրահեղական կազմակերպություն և արգելված է