Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ԱԹՍ-ի բեկորներից Կուրսկում երկու բնակիչ վիրավորվել և այրվածքներ են ստացել

Ռուսական ՀՕՊ-ի հերթապահ միջոցները գիշերը ոչնչացրել են 19 ուկրաինական անօդաչու թռչող սարք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Կուրսկի երկու բնակիչներ վնասվածքներ և այրվածքներ են ստացել քաղաքի մի քանի փողոցներում ԱԹՍ-ի բեկորների ընկնելուց հետո։ Այս մասին հայտնել է Կուրսկի շրջանի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը:

«Բեկորների անկումը գրանցվել է Կուրսկի մի քանի փողոցներում։ Ներկայում կատարվում է դեպքի վայրի զննություն: Դրուժինինսկայա փողոցում փլատակների անկումից հետո երկու բնակիչ վիրավորվել և այրվածքներ են ստացել։ Տեղում նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն», – գրել է Սմիրնովը Telegram-ի իր ալիքում։

Նա նաև նախազգուշացրել է, որ հրթիռների, ԱԹՍ-ների բեկորներին մոտենալ և դիպչել չի կարելի, գտածոյի մասին պետք է հայտնել 112 հեռախոսահամարով:
Հավելենք, որ այսօր ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ռուսական ՀՕՊ-ի հերթապահ միջոցները 19 ուկրաինական անօդաչու թռչող սարք են ոչնչացրել Կուրսկի (11) և Բելգորոդի (3) մարզերի, Ղրիմի և Սև ծովի (5) վրա:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ների միջոցով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի շրջանները: