Ասուլիս. «Ի՞նչն է միավորում Հայաստանին ու Արկտիկային»

Sputnik
Երկար տարիներ Ռուսաստանի տեխնոլոգիական համալսարանում իրականացվում են կամավորական նախագծեր, որոնք ինքնազարգանալու, ճանապարհորդելու, տարբեր երկրների լեզուներին ու մշակույթին ծանոթանալու և նոր ընկերներ ձեռք բերելու հնարավորություն են տալիս համալսարանի ուսանողներին և աշխատակիցներին:
2024 թվականի մարտին բուհի ուսանողների նախաձեռնությամբ ստեղծվեց «Արկտիկայի թիմ» ուսանողական էքսպեդիցիոն կորպուսը, որը համարվում է եզակի միջբուհական նախագիծ Ռուսաստանում։ Օրերս «Արկտիկայի թիմ» էքսպեդիցիոն կորպուսի արշավախումբը ժամանեց Երևան։ Ի՞նչ ընդհանրություններ ունի մեր երկիրը Արկտիկայի հետ, ի՞նչ ծրագրեր էն իրականացնելու ուսանող-կամավորները Հայաստանում։ Հուլիսի 22-ին` ժամը 12.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այդ մասին կպատմեն`
«Արկտիկայի թիմ» ուսանողական էքսպեդիցիոն կորպուսի արշավախմբի ղեկավար Դմիտրի Անդրյուշենկովը,
Ռուսաստանի տեխնոլոգիական համալսարանի մամուլի ծառայության ղեկավար Արտեմի Պետրուխինը,
արշավախմբի մասնակից Ելենա Պանֆիլովան։
Ասուլիսը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91) 42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։