Արցախում ադրբեջանցի է պայթել ականի վրա

Ական
Ադրբեջանցի տղամարդու վիճակը ծանր է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքում ադրբեջանցի է պայթել ականի վրա։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ Քարվաճառի (Քելբաջար) Աղդաբան գյուղի մոտ ականի վրա պայթել է 55-ամյա Խալիֆ Հուսեյնովը։
Նրա վիճակը ծանր է։
Մահացել են ավտովթարից և պայթել ականի վրա. հերթական մահերը ադրբեջանական բանակում