ՎԶՄԲ–ն ՀՀ–ին 102 մլն եվրո վարկ կտա առաջնային բժշկական օգնության որակի բարելավման համար

Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը
Նախատեսվում է, մասնավորապես, կանխարգելել Հայաստանում հիվանդությունների տարածվածության ամենաբարձր մակարդակն ունեցող հիմնական ոչ վարակիչ հիվանդությունները (ՈՎՀ)։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի - Sputnik. Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը 102 մլն եվրո վարկ կտա Հայաստանի Հանրապետությանը առաջնային բժշկական օգնության ծառայությունների որակի բարելավման համար։ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ հավանություն տվեց «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագրի ստորագրմանը։
«Ծրագրի նպատակն է բարելավել առաջնային բժշկական օգնության որակը և իրագործումը, բարձրացնել ՀՀ առողջապահական ծախսերի արդյունավետությունը և նվազեցնել առողջապահական ծառայություններից օգտվելու ֆինանսական խոչընդոտները»,– նշված է որոշման հիմնավորման մեջ:
Նախատեսվում է նաև Հայաստանում հիվանդությունների տարածվածության ամենաբարձր մակարդակն ունեցող հիմնական ՈՎՀ-ները կանխարգելել, հայտնաբերել և վերահսկել՝ ծառայությունների մատուցման բարեփոխումների միջոցով։
ԵԶԲ–ն դրամաշնորհ կտա ՀՀ–ին ֆինանսական հաշվետվությունների որակի բարձրացման համար