Ուժեղ քամին վնասներ է հասցրել Երևանում

Երկաթե թիթեղը պոկվել և ընկել է գազատար խողովակի վրա։
Գազի վթարային ծառայության աշխատակիցները դադարեցրել են գազի արտահոսքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի - Sputnik. Հուլիսի 17-ին ուշ երեկոյան Նորագավիթ 11-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում երկաթե թիթեղը պոկվել և ընկել է գազատար խողովակի վրա, սկսվել է գազի արտահոսք, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Փրկարարները հեռացրել են երկաթե թիթեղը՝ 50 քմ։ Գազի վթարային ծառայության աշխատակիցները դադարեցրել են գազի արտահոսքը։
Հուլիսի 18-ի կեսգիշերին էլ Շարուրի փողոցի թիվ 7 շենքի մոտակայքում ծառն ուժեղ քամուց կոտրվել, ընկել է և խոչընդոտել է երթևեկությունը։ Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել ճանապարհից։