ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի - Sputnik. Երեկ՝ հուլիսի 17-ին կրակոցներ, սպանություն, սպանության փորձի դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, հայտնում է shamshyan.com-ը։
Ժամը 22։00-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին գործող «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ։
Ոստիկաններն ու քննիչները նշված ռեստորանային համալիրի բակում հայտնաբերել են ատրճանակից կրակված պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, իսկ առանձնասենյակներից մեկում հայտնաբերել են ատրճանակ։
ստիկաններն ու քննիչները նշված ռեստորանային համալիրի բակում հայտնաբերել են ատրճանակից կրակված պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր
Հրազենային վնասվածքներով «Սևան» բժշկական կենտրոն են տեղափոխվել Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Ա. Աֆիյանը, Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Է. Աֆյանը և Գեղարքունիքի մարզի բնակիչ 56-ամյա Ա. Ալոյանը։
ստիկաններն ու քննիչները նշված ռեստորանային համալիրի բակում հայտնաբերել են ատրճանակից կրակված պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր
Ժամեր անց հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից Ա․ Աֆիյանը գիտակցության չգալով՝ մահացել է։
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում սպանություն, սպանության փորձի հատկանիշենրով նախաձեռնվել է քրեական վարույթ։