«Սևան» ՔԿՀ փորձել են թմրամիջոց տանել. մեկ անձ ձերբակալվել է

Հանձմունքում` թեյի տուփի մեջ թաքցված են եղել ընդհանուր 244 գրամ քաշով, բուսական խառնուրդի նմանվող, սև, մածուցիկ զանգվածներ, ինչպես նաև 40,9 գրամ քաշով, սև, չոր, բուսական զանգված։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի - Sputnik. «Սևան» ՔԿՀ-ի ծառայողները կանխել են թմրամիջոցների նմանվող զանգվածների ներթափանցումը հիմնարկ։ Տեղեկությունը հայտնում է ՔԿՀ–ի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ երեկ՝ ժամը 11։55-ի սահմաններում, «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հատուկ տեխնիկական միջոցներով զննության են ենթարկել դատապարտյալ Մ․Գ․-ի անվամբ բերված հանձնուքը։
«Սևան» ՔԿՀ փորձել են թմրամիջոց մտցնել
«Մանրակրկիտ զննության արդյունքում ծառայողները պարզել են, որ հանձնուքում առկա գործարանային փաթեթավորմամբ թեյի տուփի մեջ թաքցված են պոլիէթիլենային տոպրակների մեջ լցված, ընդհանուր 244 գրամ քաշով, բուսական խառնուրդի նմանվող, սև, մածուցիկ զանգվածներ, ինչպես նաև 40,9 գրամ քաշով, սև, չոր, բուսական զանգված»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հանձնուք բերած քաղաքացի Գ․Ա․-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և հայտնաբերված զանգվածների հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն։