Ջութից և այլ մանվածքների ներմուծումը Հայաստան 2 տարով ազատվեց մաքսատուրքից

Այս ժամանակահատվածում ԵՏՀ որոշմամբ տրամադրած սակագնային քվոտայի ծավալը կկազմի 3 տոննա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի - Sputnik. ԵԱՏՄ անդամ երկրներից ջութից և այլ թելատուների մանածագործական մանրաթելերից պատրաստված մանվածքների ներմուծումը ՀՀ 2 տարով ազատվեց մաքսատուրքից։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Կառավարության այս որոշումը հիմնվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի` 2024 թ. մարտի 1–ի որոշման վրա, որով սահմանվում է քվոտա` յուրաքանչուր տարվա համար 1 տոննայից ոչ ավել ծավալով:
Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է մինչև 2026 թ. փետրվարի 28–ը ներառյալ, իսկ այս ժամանակահատվածում սակագնային քվոտայի ծավալը կկազմի ընդհանուր 3 տոննա։
Սակագնային այս քվոտան տրամադրվելու է տնտեսվարող սուբյեկտներին` բացառապես տեքստիլի արտադրության համար։