Իրանի դեսպանը պատրաստ է երաշխավորել իրանական ընկերությունների մուտքը հայաստանյան շուկա

Եղիազար Վարդանյանն ու Մեհդի Սոբհանին
Իրանի դեսպանի և Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի նախագահի հանդիպմանը կարևորվել է օտարերկրյա կազմակերպություններին Հայաստանի քաղաքաշինության բնագավառում գործունեություն ծավալելու թույլտվություն տրամադրելու դյուրացված ընթացակարգը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik․ Իրանի դեսպան Մեդի Սոբհանին պատրաստ է երաշխավորել իրանական առաջատար ընկերությունների մուտքը հայաստանյան շուկա։ Նա այդ մասին ասել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է կոմիտեի մամուլի ծառայությունը։
Հանդիպմանը անդրադարձ է արվել է ՀՀ կառավարության ծրագրով իրականացվող շինարարական լայնածավալ աշխատանքներին։ Կողմերը կարևորել են քաղաքաշինական ծրագրերին իրանական ընկերությունների մասնակցությունը։
«Այդ համատեքստում մեծ խթան է օտարերկրյա կազմակերպություններին Հայաստանի քաղաքաշինության բնագավառում գործունեություն ծավալելու թույլտվության տրամադրման դյուրացված ընթացակարգը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հանդիպման ժամանակ հստակեցվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև նախապատրաստվող փոխըմբռնման հուշագրով քաղաքաշինության բնագավառում համագործակցության առանցքային ուղղությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում վերջնական տեսքի բերել փաստաթուղթը և կազմակերպել հուշագրի ստորագրումը։
Սյունիքը դարպասն է. Կոպիրկինը` Իրանի հետ Հայաստանի և ԵԱՏՄ մյուս երկրների առևտրի մասին