ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Չինական ընկերությունները հետաքրքրված են Հայաստանում էներգետիկայի, տրանսպորտի և օգտակար հանածոների արդյունահանման ոլորտներում ներդրումներով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ՉԺՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Մին Չենը։
«ՉԺՀ կառավարությունը միշտ խրախուսել, աջակցել և ուղղորդել է չինական ձեռնարկություններին Հայաստանում ներդրումներ կատարելու առումով», - ասաց Չենը:
Նրա խոսքով՝ հիմա այդ ներդրումների ծավալը մեծ չէ, ինչը պայմանավորված է Հայաստանի աշխարհագրական դիրքով և շուկայական պայմաններով, ինչպես նաև Հայաստանի մասին չինական ընկերությունների գիտելիքների պակասով:
Նա հույս հայտնեց, որ այդ հարցը կլուծվի ուղիղ չվերթերի բացմամբ։
Հիշեցնենք` Հայաստանի և Չինաստանի միջև առևտրի ծավալը 2024 թվականի առաջին 5 ամիսներին գերազանցել Է 1,2 մլրդ դոլարը։